




<<Երեք Ընկերները>>
-Երկիրը․ Շնորհակալ եմ քեզ , Արև ջան, առանց քեզ ես կսառչեմ։
-Արև․ Բարև ձեզ , ես եմ Արևը՝ ձեր լույսն ու ջերմությունը։
-Լուսինը․ Ւսկ ես գիշերն եմ պահպանում Երկիրը, երբ դու հանգստանում ես։
-Արևը․ Շատ լավ է, մենք երփքով հիանալի թիմ ենք՝ լույս ,ջերմություն ու խաղաղ գիշեր ։
-Երկիրը․ Այո՛, միասին ենք պահում Տիեզերքի հավասարակշռությունը։
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս
Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ
ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում
է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Տեքստում նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2, Ինչ է նշանակում «աստղ ընկավ» արտահայտությունը։ Երբ տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր մտնում են մտնոլորտ և այրվում։ 3․ Ի՞նչ են իրականում տեսնում մարդիկ, երբ ասում են «աստղ ընկավ»։ Երբ հրավառ մի կետ գիծ քաշվում է երկնքում և մարում ։
4․ Ինչպես են անվանում այս երկնային մարմինները։ Ասուպներ ,երկնաաքարեր;
5․ Որ ամիսներին է ավելի հաճախ նկատվում այս երևույթը։ Օգոստոս, Սեպտեմբեր։
6․ Ինչ է լինում, երբ խոշոր երկնաքարերը անցնում են մթնոլորտի միջով։ Ըննկնում է երկրի վրա։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ
բացատրի՛ր.
2․ Ի՞նչ գույն ունի երկինքը: կապույտ
3․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք: Այն օդը, որը մենքշնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթուգազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։
4․ Գրի՛ր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը.
Վերև- նեքև
սպիտակ-սև
հաստ-բարակ
հեռանալ-մոտենալ
5․ Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր (Տեղադրի՛ր քո բլոգում):
6․ Փորձի՛ր բացատրել, թե ինչու է երկինքը կապույտ: երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով,օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ,նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառովէլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն։ Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։
Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն։
Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Տրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
վիթխարի-շատ մեծ, հսկա
անզեն -զենք չունեցող
անկայուն -փոփոխական
հրեղեն – հրի նմանություն ունեցող սպառել -վերջացնել
վերածվել -ձևափոխվել
2․ Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:…
3․ Ի՞նչ գույն են աստղերը: Նրանք տարբեր գույներ ունեն;
4․ Ինչի՞ց է կախված աստղի գույնը: Գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։
5․ Ի՞նչ նոր բան իմացար: Գրի՛ր բլոգումդ;
Зайчонок
Маленький зайчонок был труслив. Он прятался от больших зверей за соснами.
Больше всех заяц боялся волка и лису. Когда зайчонок видел их, он быстро убегал от них в лес.
зайчонок | նապաստակի ձագ |
труслив | վախկոտ |
прятался | թաքնվում էր |
звери | գազաններ |
сосны | սոճիներ |
боялся | վախենում էր |
волк | գայլ |
лиса | աղվես |
убегал | փախչում էր |
2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.
Зелёное (?) яблоко
Сладкая (?) груша
Кислый (?) лимон
Большой (?) огурец
Яркое (?) солнце
3. Вставь подходящий предлог.
Маленький заяц спрятался ___ кустом.
Зайчонок прятался ___ соснами.
Он убегал ___ волка и лисы.
Волк стоял ___ деревом.
Лиса смотрела ___ зайчонка.
՝
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։ Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։ Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ /Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։ Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։ Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
2. Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը: Արևը
3. Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը: Արևը
4. Շարունակի՛ր.
Արևը մեզնից շատ ավելի հեռու է, քան լուսինը;
Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։
Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր ՛՝
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։…
Արև
Տեղեկատվական
Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը ,և արեգակն է լուսավորում երկիրը; Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի,երկրկ վրա ամենինչ կսառչի։և բույսերը և մարդիկ եվ կեթանիներ ը չեն կարողանա ապրեն առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի ; Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը գիշերը սարսափելի խավար չի լինում:
Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր հոմանիշները:․
արեգակ- արև, արփի
ջերմություն-տաքություն, գոլ,տապ
խավար-մթություն,անլույս
2. Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ: ԱՐևԸ ԱՍՏՂ Է
3. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում: ԱՍՏՂԵՐ
4. Լուսինը երկնքում ի՞նչ է անում: ԼՈՒՅՍ Է ՏԱԼԻՍ
5. Աստղերը երկնքում ի՞նչ են անում: ԱԱՍՏՂԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ
6. Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջը , և արեգակն է լուսավորոմ երկիրը;
Եթե Արեգակը չլինի երկրի վրա ամեն ինչ կսառչի; երկրկ վրա ամենինչ կսառչի։և բույսերը և մարդիկ եվ կեթանիներ ը չեն կարողանա ապրեն առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի ;
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: ․․․․
Ճանապարհորդություն դեպի Լուսին
Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
Մաս 1
Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:
Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:
Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում: Բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2․ Լրացրո՛ւ պակասող բառերը:
ա) Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, ….. գյուղի անունը Բալզաթ էր:
բ) Նրանք շատ միամիտ ….. էին:
գ)…… մի եկեղեցի կար:
դ) Եկեղեցու բակում մոշի մի ….. էր աճում:
ե) Քաշում են, քաշում, պարանը …….. ձգվում է, երկարում:
զ)……….պես իր տեղում է նաև մոշի թուփը:
Մաս 2
Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.
Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե որ կողմից են հանգցնելու կրակը:
Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ-հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:
Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:
Բա իզո՞ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:
Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչպիսի՞ն էին գյուղացիները:
2․ Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
Խորամանկ –
Սխալ –
Մոտենալ –
3․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:
Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ
Մաս 3
– Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:
– Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:
Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.
Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:
Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:
… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:
Հարցեր և առաջադրանքներ
Իրարանցում-
Նշմարել-
Շվարել-
Աղետ-
Բալզաթցիների արարքները թվարկի՛ր.
Ա) եկեղեցին տեղաշարժելը
Բ)
Գ)
Ըստ Ալլա Տեր-Հակոբյանի
Տղան նստել էր բազմոցին ու նկարազարդ գիրք էր թերթում. կարդալ նա
դեռ չգիտեր։ Հանկարծ օդանցքից ներս թռավ մի մեծ, շողշողուն բզեզ երկարուկ բեղերով ու թը՛մփ...ուղիղ գրքի բաց էջի վրա։ Ոնց որ քարկտիկի փոքրիկ շարժվող քար լիներ։ Ու սկսեց քայլել տողերի վրայով
դեպի աջ ու հետ, հետո նորից դեպի աջ ու հետ: Ու այդ բոլորն
այնքան լուրջ, կենտրոնացած, որ կարծես իսկապես կարդում էր,
կարդացածից էլ բան էր հասկանում։
«Խելոք բզեզ է»,- մտածեց տղան։ Ու առանց երկար-բարակ մտածելու
երկու մատով բռնեց բզեզի պլպլան կողերից, դրեց լուցկու դատարկ
տուփի մեջ, տուփը փակեց ու մոտեցնելով ականջին՝ ասաց բզեզին. – Քեզ հետ հետաքրքիր է: Արի ընկերություն անենք: – Արի՛,- բամբ ձայնով պատասխանեց բզեզը տուփի միջից։ – Իսկ ո՞նց. դու
ազատության մեջ ես, իսկ ես`բանտում։ Այդպես ընկերություն չի արվի։
Բայց տղան չէր ուզում բզեզին լուցկու տուփից դուրս թողնել: – Ոչինչ, կարվի։ Ես քեզ համով ուտելիքներ կտամ։ Վազեց բակ, խոտ
պոկեց բերեց, որ բզեզը ուտի: Բզեզը չկերավ: – Քեզ ի՞նչ պատահեց։ – Չգիտեմ: Ինչ-որ ախորժակս փակվել է: – Դե որ այդպես է, մի բան երգի՛ր։ – Ձայնս կտրվել է։
15
«ԵՍ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ – Գիտե՞ս ինչ,- ջղայնացավ տղան,- դու ընկերություն անել չգիտես: Եվ
տուփը թափով շպրտեց ինչքան կարող էր հեռու: Տուփը կպավ ծառին,
բացվեց, ու բզեզը դուրս ընկավ: Բայց ջարդուխուրդ չեղավ. Թևիկները
փրկեցին։ Երբ բզեզի ուշքը տեղը եկավ, նա նստեց մի չոր ցողունի ծայրին,
մտածեց, հետո թռավ մոտեցավ տղային ու ասաց. – Իսկ դու ընկերություն անել կարողանո՞ւմ ես: Ասաց ու տղայի
պատասխանին չսպասելով՝ թռավ գնաց: Այդ օրից տղան նրան էլ երբեք
չհանդիպեց:
Հարցեր և առաջադրանքներ
Վահագն Դավթյան
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Այն կապույտից ու այն ոսկուց,
Որ ջրերին էին թառում,
Կճանաչեմ ու կգտնեմ
Իմ մանկության ոսկե առուն։
Հազարի մեջ կճանաչեմ
Իմ մանկության բարակ բարդին,
Որ խշշում էր երկինքն ի վեր,
Երկինքն առած իր սաղարթին:
Եվ օդի մեջ, ոլորտի մեջ,
Հովերի մեջ լուսաբացի
Ես կգտնեմ բույրերը տաք
Մեր տան ծխի ու մեր հացի:
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Հարցեր և առաջադրանքներ
Եփրաթ-գետ
Բարդի-ծառ
ոլորտ-շրջափակ տարածություն
Սաղարթ-Բույսի տերևների ամբողջությունը
Թե հրաշքով ճամփաս տանի
Դեպի Եփրատ ու մանկություն,
Հոտոտելով քեզ կգտնեմ,
Հայրենական փոքրիկ իմ տուն։
Եփրատը Հին Կտակարանում կոչվել է Մեծ գետ և համարվել է դրախտի չորս գետերից մեկը։ Հայկական աղբյուրներում այն անվանվել է Եփրատական գետ, Եդեմաբուխ գետ, արաբական աղբյուրներում՝ Ֆրատ կամ Շատ- էլ-Ֆուրատ, հին պարսկական աղբյուրներում՝ Իֆրատու։